Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար


Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

  • 26-12-2022 13:47:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գրիգոր Մինասյանին նշանակել ՀՀ արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրում:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գրիգոր Մինասյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը