Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, հետո շրջափակել նրանց. Մարուքյան


Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, հետո շրջափակել նրանց. Մարուքյան

  • 27-12-2022 16:00:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
 
«16-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար մատակարարման միակ ճանապարհն է: Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,-գրել է Մարուքյանը:
 
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play