Խոլերայի համաճարակի զոհ է դարձել Զիմբաբվեի ավելի քան 3600<br /> բնակիչ<br />


Խոլերայի համաճարակի զոհ է դարձել Զիմբաբվեի ավելի քան 3600
բնակիչ

  • 18-02-2009 18:12:00   | Զիմբաբվե  |  Միջազգային
ՀԱՐԱՐԵ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խոլերայի չտեսնված թափի համաճարակը 3688 մարդու կյանք է խլել Զիմբաբվեում, ավելի քան 77 հազար մարդ վարակված է մահացու վտանգավոր բացիլով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հրապարակած տվյալներում: Խոսքը վերջին 14 տարիներին Աֆրիկայում գրանցված խոլերայի ամենախոշոր համաճարակի մասին է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ խոլերայով վարակվելու սպառնալիքի տակ է հայտնվել 12 մլն զիմբաբվեացիների կեսը: Այժմ համաճարակը մոլեգնում է Զիմբաբվեի 10 նահանգներում: Այն արդեն հատել է նաեւ հարեւան պետությունների սահմանը. հիվանդացության դեպքեր են հանդիպում Բոտսվանայի հյուսիսում, ՀԱՀ-ում եւ Մոզամբիկում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play