Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ. Զախարովա


Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ. Զախարովա

  • 29-12-2022 14:21:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այն գործարկել Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար:
 
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակնման հարցը Մինսկի խմբի ձևաչափում քննարկելու հնարավորությանը՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը չէ, որ արգելափակում է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը:
 
«Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ առաքելության հասցեին հնչող քննադատություններին, ապա դրանք անընդունելի են:
 
Նրանք անում են հնարավորը՝ տեղում իրավիճակի կարգավորման համար: Որևէ հանրային քննադատություն գործին չի օգնում:
 
Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Ամեն ինչ անում ենք իրավիճակը լավացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play