Մևլյութ Չավուշօղլուն առաջիկայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ


Մևլյութ Չավուշօղլուն առաջիկայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

  • 29-12-2022 14:58:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
 
«Ես ինքս առաջիկայում կբանակցեմ իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ», - ասել է Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
 
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է շփումները տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Սիրիայի հետ: Այդ առումով նա նշել է, որ նախօրեին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունները:
 
Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
Չավուշօղլուի խոսքով, 2022 թվականին աշխարհում անկայունությունն աճել է: Բազում ճգնաժամերը վկայում են նոր միջազգային համակարգի ձևավորման մասին:
 
«Մենք բոլորս կդառնանք այդ նոր աշխարհակարգի ծննդյան ականատեսները», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
 
Չավուշօղլուն նշել է Թուրքիայի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և, մասնավորապես, «հացահատիկի գործարքի» կայացման հարցում:
 
Նա հայտարարել է, թե Անկարան Հունաստանին թույլ չի տա ընդարձակել տարածքային ջրերի սահմաններն Էգեյան ծովում:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը