Պարզվել է Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած սպանության շարժառիթը


Պարզվել է Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած սպանության շարժառիթը

  • 12-01-2023 18:38:11   | Հայաստան  |  Իրավունք, օրենք, հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդունքում պարզվել են հունվարի 6-ին Երևան քաղաքում կատարված սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 3-ին Երևան քաղաքի Պ.Սևակի փողոցում մի խումբ երիտասարդների կողմից հայհոյախառն արտահայտություն կատարելու համար վերոնշյալ 18-ամյա երիտասարդը դիտողություն է արել վերջիններիս, որից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից վերջինիս և նրա ընկերների, իսկ մյուս կողմից նշված երիտասարդների միջև:
 
Հիշյալ հարցի պարզաբանման համար, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի հունվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հատվածում 18-ամյա երիտասարդն իր ընկերների հետ հանդիպել է հիշյալ երիտասարդներին, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցնելով նրանցից մեկին ապօրինաբար զրկել է կյանքից, իսկ երեքին պատճառել մարմնական վնասվածքներ:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի  1-ին մասով  և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք, օրենք, հասարակություն