ԱՄՆ-ի տնտեսության վիճակը կշարունակվի վատթարանալ<br />


ԱՄՆ-ի տնտեսության վիճակը կշարունակվի վատթարանալ

  • 16-02-2009 15:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի կառավարության փորձագետները կանխատեսում են ամերիկյան տնտեսության վիճակի հետագա վատթարացում մոտակա ամիսներին: «Որեւէ կասկած չկա, որ տնտեսական իրադրությունը վերջին մի քանի ամիսներին վատթարացել է: Աշխատատեղերի կրճատման տեմպերի արագացումը, ըստ երեւույթին, նշանակում է, որ իրադրությունը տնտեսության մեջ, մինչ կսկսի բարելավվել, էլ ավելի կվատթարանա»,- CBS հեռուստաընկերությանը հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը: Այդուհանդերձ, նշել է Գիբբսը, Վաշինգտոնի նոր իշխանությունները նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ հույս ունեն, որ իրենց պատրաստած եւ ուրբաթ օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված 787 մլրդ դոլար ծավալի արտակարգ միջոցառումների փաթեթը թույլ կտա արդեն այս տարի հաղթահարել բացասական միտումները ազգային տնտեսության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play