Ատլանտյան օվկիանոսում բախվել են երկու ատոմային սուզանավեր<br />


Ատլանտյան օվկիանոսում բախվել են երկու ատոմային սուզանավեր

  • 16-02-2009 15:03:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի սկզբին Ատլանտյան օվկիանոսի ջրերում բախվել են բրիտանական Vanguard եւ ֆրանսիական Le Triomphant սուզանավերը, որոնք միջուկային մարտագլխիկներով հրթիռներ են կրում: Տուժածներ չկան, սակայն կարող էր տեղի ունենալ ռադիացիայի արտահոսք: Այս մասին գրում է բրիտանական «Սան» պարբերականը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվանապես չնշվող ներկայացուցչի: Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել փետրվարի 3-ին կամ 4-ին Ատլանտյան օվկիանոսի բաց ջրերում: Ընդհանուր առմամբ սուզանավերում եղել են 241 նավաստիներ, ոչ ոք չի տուժել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play