ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու հետեւանքով 49 մարդ է զոհվել<br />


ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու հետեւանքով 49 մարդ է զոհվել

  • 13-02-2009 17:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԲՈՒՖՖԱԼՈ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնապետական վարչությունը հաստատել է 48 մարդու մահը Բուֆֆալո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի աղետի արդյունքում, հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը: Փետրվարի 13-ին Colgan Air ավիաընկերության ինքնաթիռը Նյուարք քաղաքից (Նյու Ջերսիի նահանգ) թռչում էր Բուֆֆալո: Ինքնաթիռն ընկնելիս հարվածել է բնակելի առանձնատան, որի հետեւանքով այն հրդեհվել է: Ընդամենը օդանավում եղել է 48 մարդ` 44 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամները: Տեղի հեռուստաընկերության տվյալներով, զոհվել է 49 մարդ` ինքնաթիռի 48 ուղեւորները եւ եւս մի մարդ երկրի վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play