Ուկրաինայում այրվել է ավտոբուս. կան զոհեր<br />


Ուկրաինայում այրվել է ավտոբուս. կան զոհեր

  • 12-02-2009 18:30:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դոնեցկի մարզում ուղերթային ուղեւորատար ավտոբուսում բռնկած հրդեհի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 16-ը տուժել, եւս 7-ի ճակատագիրը հայտնի չէ: Ընդամենը ավտոբուսում եղել է 30 մարդ, հայտնել է Ուկրաինայի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավար Իգոր Կրոլը: Նախնական տվյալներով, ԼԱԶ մակնիշի ուղերթային ավտոբուսում կրակը բռնկել է հինգշաբթի օրը ճանապարհին Դոնեցկի մարզի Սլավյանսկի շրջանում: «ԱԻՆ փրկարարներին մոտ 20 րոպե է անհրաժեշտ եղել հրդեհը տեղայնացնելու համար»,- նշել է Կրոլը: Ըստ նրա, այժմ տեղում աշխատում է ԱԻՆ օպերատիվ խումբը եւ իրավապահ մարմինների աշխատակիցները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play