Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. դեսպան


Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. դեսպան

  • 09-02-2023 14:56:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը։
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
 
«Իրանի դիրքորոշումը հետևյալն է` տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն։ Այլ երկրները կարող են իրենց աջակցությունն ունենալ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա»,– ասել է Զոհուրին։
 
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում կունենա Իրանը՝ ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականության դեպքում, Զոհուրին նշել է, Իրանն, իհարկե, կփորձի աջակցել, որպեսզի խնդիրները երկխոսության և քննարկումների շրջանակում լուծում ստանան
 
Հիշեցնենք՝ ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներն իրենց աշխատանքը կսկսեն փետրվարի 20-ից։ Նրանց կազմում Ֆրանսիայից 8 ժանդարմ է լինելու։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play