Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով. նախագիծն ԱԺ-ում է


Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով. նախագիծն ԱԺ-ում է

  • 10-02-2023 11:44:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Պատգամավորներն առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Նարեկ Գրիգորյանի հեղինակած այս նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում:
 
Գևորգ Պապոյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին գլոբալ զարգացումների համատեքստում մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար, հատկապես այն քաղաքացիների համար, որոնք հիփոթեքային արտարժութային վարկեր ունեն:
 
Պատգամավորներից մի քանիսн իրենց մտահոգությունն են հայտնել, որ այս նախագծի հետևանքով կարող են վարկերը թանկանալ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play