Մեքսիկայում փոխհրաձգության զոհ է դարձել 15 մարդ<br />


Մեքսիկայում փոխհրաձգության զոհ է դարձել 15 մարդ

  • 11-02-2009 15:39:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի հյուսիսում գանգստերների եւ բանակային ստորաբաժանումների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգությունը 15 մարդու կյանք է խլել: Մեքսիկայի ռազմական գերատեսչության մամլո ծառայության տվյալներով, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Վիլլա Ախումադա քաղաքում, ենթադրաբար այն բանից հետո, երբ նարկոհանցախմբերից մեկի անդամները առեւանգել են ինը մարդու: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է երկրի բանակի մեկ զինծառայող, 14 գանգստեր, եւս 6 մարդու պատանդների թվից կանխավ սպանել էին բանդիտները: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play