ՀՀ ու ԼՂ պաշտպանության համար զոհված և գերեվարված երևանցիների ընտանիքները հարկ չեն վճարի


ՀՀ ու ԼՂ պաշտպանության համար զոհված և գերեվարված երևանցիների ընտանիքները հարկ չեն վճարի

  • 14-02-2023 18:29:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանի և Արցախի պաշտպանության համար զոհված ու գերեվարված երևանցիների ընտանիքները հարկ չեն վճարի։ Երևանի ավագանին այսօրվա նիստում ազատեց նրանց հարկային պարտավորության և դրա դիմաց հաշվարկված տույժի վճարման պարտավորությունից։
 
Նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը: 
 
«Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա դեկտեմբերին Երևանի ավագանու ընդունած որոշումը, ըստ որի՝ նրանց տրվում էին որոշակի արտոնություններ:
 
Այս նախագծով սահմանվում է արցախյան և հայաստանյան ՊԲ գործողությունների ժամանակ զոհված կամ վնասվածքներ ստացած հաջորդող տարիների ընթացքում մահացած ընտանիքի անդամներին, պատերազմի 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, նաև ՀՀ-ի պաշտպանության ժամանակ գերեվարված, անհետ կորած կամ մահացած համարվող ընտանիքի անդամներին Երևան քաղաքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության շինություն և փոխադրամիջոցի գույքահարկի մասով սահմանել արտոնություններ՝ ազատելով 2021-2022 թվականների հարկային պարտավորություններից և տույժի վճարներից:
 
Այլ իրավական ակտերում փոփոխություններ առկա չեն, բյուջեի մասով նախատեսվում է ծախսերի ավելացում»,- մանրամասնեց նա:
 
Ըստ նրա՝ ընդհանուր գումարը կազմում է 9.5 մլն դրամ։ Արտոնությունը տրամադրվելու է 1739 քաղաքացու։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play