Հայաստանը հանձնառու է խորացնելու համագործակցությունը Կիպրոսի հետ․ Փաշինյան


Հայաստանը հանձնառու է խորացնելու համագործակցությունը Կիպրոսի հետ․ Փաշինյան

  • 15-02-2023 14:25:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Կիպրոսի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ։
 
Հայ և հույն ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա, համոզմունք է հայտնել վարչապետ Փաշինյանն՝ ընդգծելով՝ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ համահունչ մոտեցումները դրդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու փոխգործակցությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play