ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը կայցելեն Հայաստան, այդ թվում՝ Ջերմուկ, Գորիս և Վարդենիս


ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը կայցելեն Հայաստան, այդ թվում՝ Ջերմուկ, Գորիս և Վարդենիս

  • 16-02-2023 11:44:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:
 
Երևանում Կիլյունենը և Օբերգը կհանդիպեն Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի փոխնախարարի, պաշտպանության փոխնախարարի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահի և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպումներ են նախատեսված նաև Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասված է ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի հաղորդագրությունում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play