Կրեմլում չեն կարծում, որ Բայդենը կընդունի Մինսկում Պուտինի հետ հանդիպելու Լուկաշենկոյի առաջարկը


Կրեմլում չեն կարծում, որ Բայդենը կընդունի Մինսկում Պուտինի հետ հանդիպելու Լուկաշենկոյի առաջարկը

  • 17-02-2023 15:52:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե չի կարծում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կընդունի Մինսկում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:
 
«Դա Բելառուսի նախագահի նոր նախաձեռնությունն է: Երևի լսել եք Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանից զատ նախագահ Բայդենի այցի օրակարգում այլ կանգառ չկա, հետևաբար, դժվար թե Վաշինգտոնն արձագանքի այդ առաջարկին», - ասել է Պուտինի խոսնակը:
 
Այսօր Նովո-Օգարևոյի նստավայրում Պուտինն ընդունելու է Լուկաշենկոյին:
 
Ավելի վաղ Լուկաշենկոն Բայդենին առաջարկել է այցելել Մինսկ և այնտեղ Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավորությունը: «Ինչո՞ւ չէ, նստենք երեքով բոլոր հարցերի շուրջ խոսենք»,- ասել է Լուկաշենկոն:
 
Միացյալ Նահանգների նախագահը փետրվարի 20-ից 22-ը կայցելի Լեհաստան, որտեղ կհանդիպի լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի և «Բուխարեստյան իննյակի» ղեկավարների հետ:
 
Այդ կառույցի կազմում են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play