Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը


Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը

  • 22-02-2023 14:33:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են դատախազությունից. թե ինչի համար է մեղադրվում տնօրենը, դեռ չեն մանրամասնում:
 
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:
 
Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:
 
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play