Իսրայելում սկսվել են խորհրդարանական ընտրությունները<br />


Իսրայելում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

  • 10-02-2009 16:55:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելում այսօր սկսվել են 18-րդ գումարման Կնեսսետի (խորհրդարանի) արտահերթ ընտրությունները: Ձայնի իրավունք ունեցող մոտ 5,3 մլն իսրայելցիները կկարողանան իրենց քաղաքացիական պարտքը կատարել ավելի քան 9 հազար ընտրական տեղամասերում տեղական ժամանակով 07.00-ից մինչեւ 22.00: Ընտրացուցակներում ընդգրկված են 34 կուսակցություններ եւ ընտրական դաշինքներ, սակայն 2 տոկոսի ընտրազանգվածային շեմը հաղթահարելու հույս կարող են ունենալ նրանցից առավելագույնը 15-ը: Ըստ վերջին հարցումների, որ հրապարակվել են անցած ուրբաթ, խորհրդարանում մոտ 25 տեղ կարող են հուսալ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը եւ Ցիպի Լիվնիի գլխավորած «Քադիման»: Երրորդ եւ չորրորդ տեղերը մոտավորապես 17 մանդատներով, ինչպես սպասվում է, կկիսեն Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել` բեյթեյնու» («Մեր տունը Իսրայելն է») կուսակցությունը եւ «Ավոդան» Էհուդ Բարաքի ղեկավարությամբ: Մնացած հավակնորդները խորհրդարանում կզբաղեցնեն 2-6-ական տեղ եւ չեն կարող կառավարության մեջ մտնելու հույս ունենալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play