Մոլդովան Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից


Մոլդովան Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

  • 25-02-2023 14:00:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն Մոսկվային կոչ է արել դուրս բերել զինվորականներին Մերձդնեստրից: Նա սադրիչ է անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Մերձդնեստրի նկատմամբ ծրագրվող ռազմական գործողության մասին:
 
Պոպեսկուն նաև հերքել է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Մերձդնեստրի մոտակայքում նկատվում են Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական տեխնիկայի զգալի կուտակումներ: «Այդ հայտարարություններն անհիմն են, հասարակական կարծիքը շահարկելու նպատակ են հետապնդում»,- նշել է փոխվարչապետը։
 
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան հարձակում է պատրաստում Մերձդնեստրի դեմ: Այդ հայտարարությունը հերքել է նաև Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ իր երկիրը չի ծրագրում զորքեր մտցնել Մերձդնեստրի տարածք, քանի որ այն համարում է Մոլդովայի մաս:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play