Լուկաշենկո․ «ՌԴ-ն «Իսկանդեր» և С-400 համակարգեր է փոխանցել Բելառուսին»
27-02-2023 15:01:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. «Ռուսաստանը «Իսկանդեր» և С-400 համակարգեր, ինչպես նաև դրանց համար նախատեսված սպառազինություն է մատակարարել Բելառուս», - այսօր, Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Տարածաշրջանային զորախմբի բելառուսական հատվածի՝ զինատեսակներով ապահովման շրջանակներում Ռուսաստանը մեզ «Իսկանդեր» տեսակի օպերատիվ-մարտավարական հրթիռներ է մատակարարել՝ հրթիռների անհրաժեշտ պաշարով հանդերձ», -հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը մեծ հեռահարության С-400 զենիթային համակարգ է փոխանցել Մինսկին։
«Զինվորականները ստացել են այն, ինչ ուզում էին։ Սա հզոր զենք է», - հայտարարել է Լուկաշենկոն։