Սինագոգի վրա հարձակման մեղադրանքով Վենեսուելայի<br /> մայրաքաղաքում 11 մարդ է ձերբակալվել<br />


Սինագոգի վրա հարձակման մեղադրանքով Վենեսուելայի
մայրաքաղաքում 11 մարդ է ձերբակալվել

  • 09-02-2009 17:34:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իշխանությունները Կարակասում սինագոգի վրա հարձակման մեղադրանքով, որ կատարվել էր հունվարի 31-ի գիշերը, ձերբակալել են 11 մարդու: Այս մասին տեղի հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ հայտնել է Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը: Նա հիշեցրել է, որ զինված հանցագործների սինագոգ ներխուժելուց հետո վենեսուելական ընդդիմությունը եւ մասնավոր հեռուստաալիքներից մեկը այդ գործողության մեջ անհիմն մեղադրել էր կառավարությանը: Վենեսուելայի նախագահը ընդգծել է, որ հետաքննության արդյունքները ապացուցում են, որ պաշտոնական իշխանությունները որեւէ առնչություն չեն ունեցել այդ հանցագործության հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play