Ալիևն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը


Ալիևն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը

  • 02-03-2023 13:59:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արդյունավետ չէ և բարեփոխման կարիք ունի:
 
Ալիևն այս մասին ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում, որի օրակարգում COVID-19 հիվանդության դեմ պայքարն է:
 
«Եվս մեկ կարևոր հարց, որն արդեն տարիներ շարունակ քննարկվում է աշխարհում, դա ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումն է: Անվտանգության խորհուրդն անցյալ է հիշեցնում և չի արտահայտում այսօրվա իրողությունները: Խորհուրդն այսօր արդյունավետ չէ, դրա կազմը պետք է ընդլայնել, որ այն լինի ավելի ներկայացուցչական և աշխարհագրության տեսակետից ավելի արդար»,- ասել է Ալիևը:
 
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում մեկ տեղ պետք է տրվի Չտարածման շարժման նախագահին: Այդ նպատակով Ալիևը Չտարածման շարժման անդամներին առաջարկել է քննարկումներ սկսել:
 
Ալիևի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության մշտական անդամի տեղ էլ պետք է հատկացվի Աֆրիկային:
 
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այսօր աշխարհը դարձել է «սառը պատերազմի» ավարտից հետո Արևելքի և Արևմուտքի ամենասուր առճակատման ականատեսը: Հակամարտության հետևանքները զգացվում են նաև աշխարհի մնացած հատվածներում:
 
«Այսօր հետզհետե ավելանում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման և այլոց ներքին գործերին միջամտելու դեպքերը»,- Բաքվում Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play