Կարբի գյուղում պարեկը բռնվել է գողություն կատարելիս, ծեծի ենթարկվել և հայտնվել հիվանդանոցում․ նախաձեռնվել է քրվարույթ


Կարբի գյուղում պարեկը բռնվել է գողություն կատարելիս, ծեծի ենթարկվել և հայտնվել հիվանդանոցում․ նախաձեռնվել է քրվարույթ

  • 02-03-2023 19:09:48   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այս գիշեր Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է Պարեկային ծառայության աշխատակից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ծեծի են ենթարկել և նետել տան երկրորդ հարկից: Նա գտնվում է Աշտարակի բժշկական կենտրոնում։
 
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կատարվածի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնակարանային գողության փորձ կատարելու հատկանիշներով։
 
«Այդ արածաշրջանում նույն օրը այլ բնակարանային գողությունների դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ստացվել, և նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Առկա են տվյալներ, որ վերջին հիշատակված արարքները կատարել է նույն անձը։ Այդ հանգամանքը քննության առարկա է»,- նշեց նա:
 
Ըստ Աբրահամյանի՝ տվյալ անձն այս պահին գտնվում է Աշտարակի բժշկական կենտրոնում, նախնական տվյալով՝ ընկնելու հետևանքով կոտրվածքներ է ստացել։ Վերջինս հիվանդանոցում հսկողության ներքո է, ձերբակալվածի կարգավիճակ ունի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play