Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի. ՀՀ ԱՆ


Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի. ՀՀ ԱՆ

  • 07-03-2023 12:18:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել:
 
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով: 
 
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: 
 
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: 
 
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play