Ղրղզստանի կառավարությունը վերջնական որոշում է ընդունել<br /> ԱՄՆ-ի ռազմակայանի փակման մասին<br />


Ղրղզստանի կառավարությունը վերջնական որոշում է ընդունել
ԱՄՆ-ի ռազմակայանի փակման մասին

  • 06-02-2009 18:57:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի կառավարությունը վերջնական որոշում է ընդունել Մանասի ամերիկյան ռազմաօդային հենակայանի փակման մասին: Հինգշաբթի հաղորդվել էր, որ առայժմ այդ հարցի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Ղրղզստանի միջեւ, սակայն այսօր առավոտյան «Ռոյթերը» հաղորդեց Ղրղզստանի վերջնական որոշման մասին: «Որոշումն ընդունվել է: ԱՄՆ-ի դեսպանությունը եւ Ղրղզստանի ԱԳՆ-ն կարծիքներ են փոխանակել այդ առթիվ, սակայն այլեւս ոչ մի քննարկում չի կարող լինել»,- ասել է Ղրղզստանի կառավարության մամլո քարտուղար Այբեկ Սուլթանղազիեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play