Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ երկրորդ հանդիպումն է նախաձեռնում՝ Բաքվում


Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ երկրորդ հանդիպումն է նախաձեռնում՝ Բաքվում

  • 13-03-2023 15:34:02   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ:
 
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում», - ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:
 
Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:
 
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մարտի 1-ին Իվանյանում (նախկին Խոջալու) տեղի ունեցած հանդիպումը ադրբեջանական կողմը «կայացած» որակեց, հայկական կողմը հերքեց, թե քննարկվել է «վերաինտեգրման» հարցը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play