Ժիրինովսկին հանդես է եկել «Կոկա-կոլա»-ի դեմ<br />


Ժիրինովսկին հանդես է եկել «Կոկա-կոլա»-ի դեմ

  • 05-02-2009 17:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետդումայի փոխխոսնակ եւ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Սիգուտկինին է դիմել «Պետդումայի շենքից «Կոկա-կոլայի» գովազդը հանելու» խնդրանքով, քանի որ «անթույլատրելի է, որ պետական բարձրագույն իշխանության մարմնի շենքում գտնվի արտասահմանյան ընկերության գովազդը»: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը: «Պետական դումայի բուֆետներում դրված են «Կոկա-կոլա» գրությամբ սառնարաններ, որոնցում պահվում են ամենատարբեր ըմպելիքներ: Ընկերությունը սարքավորումը վարձակալության է տրամադրում առկա գովազդի պահպանման պայմանով: Եկեք նաեւ «ՄաքԴոնալդս» բացենք Դումայի ճաշարանի փոխարեն»,- հայտարարել է Ժիրինովսկին` ավելացնելով. «Եթե գրությունների առկայությունը ընկերության պարտադիր պահանջն է սառնարաններ տրամադրելու համար, ապա մենք պատրաստ ենք նույնանման սառնարաններ դնել ՌԼԴԿ լոգոտիպներով»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play