ՄԱԿ-ի հովանու ներքո հանձնաժողով է ստեղծվել Բհուտոյի<br /> սպանության հետաքննման համար<br />


ՄԱԿ-ի հովանու ներքո հանձնաժողով է ստեղծվել Բհուտոյի
սպանության հետաքննման համար

  • 05-02-2009 17:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանության հանգամանքների հետաքննությամբ կզբաղվի ՄԱԿ-ի հովանու ներքո հատուկ ստեղծված անկախ միջազգային հանձնաժողովը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Այդ հանցագործությունը խորապես ցնցեց ողջ աշխարհը: Այդ պատճառով ես հայտարարում եմ անկախ միջազգային հանձնաժողովի ձեւավորման մասին, որը կգլխավորի հասարակության աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը»,- հայտարարել է Պան Գի Մունը` միաժամանակ ձեռնպահ մնալով այդ մարդու կոնկրետ անունը հիշատակելուց: Բենազիր Բհուտոն զոհվել էր 2007 թվականի դեկտեմբերին ահաբեկչության հետեւանքով: Մինչ օրս պարզ չէ, թե ովքեր են եղել Պակիստանի պատմության մեջ այդ ամենաաղմկահարույց ահաբեկչական գործողություններից մեկի պատվիրատուն եւ կատարողները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play