Լատինական Ամերիկայում կգործի ռուսալեզու հեռուստատեսություն<br />


Լատինական Ամերիկայում կգործի ռուսալեզու հեռուստատեսություն

  • 05-02-2009 17:28:00   |   |  Միջազգային
ՊԱՆԱՄԱ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատինական Ամերիկայում այս տարի կսկսի գործել առաջին ռուսալեզու հեռուստատեսային ալիքը: Inter Russia TV Channel (ITR TV) կոչվող հեռուստաալիքը նախատեսված է լատինամերիկյան լսարանի համար եւ աշխատել կսկսի 4 ամիս անց Պանամայում: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», հեռուստաալիքը կաշխատի ամեն օր տասական ժամ, որոշ ծրագրեր կհեռարձակվեն իսպաներեն մակագրերով: «Դա կստեղծի նոր մշակութային տարածություն, ինչպես, օրինակ, այլ երկրների զանազան ալիքները, որոնք արդեն հասել են Պանամա»,- ասել է նոր ալիքի տնօրեն Լուիս Ռոմերոն: ITR TV-ի ղեկավարությունը նաեւ ծրագրում է առաջին ռուսալեզու հեռուստատեսությունը տարածել ամբողջ Լատինական Ամերիկայի տարածաշրջանով մեկ, որտեղ, ըստ հաշվարկների, ապրում են մոտավորապես կես միլիոն ռուսախոս մարդիկ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play