«Ամենևին մտահոգված չեմ». Ավանեսյանը՝ քովիդի քրգործը նախարարներին հասնելու մասին


«Ամենևին մտահոգված չեմ». Ավանեսյանը՝ քովիդի քրգործը նախարարներին հասնելու մասին

  • 16-03-2023 14:19:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քովիդի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են քովիդ սպասարկող բոլոր բժշկական կենտրոններին: 2021 թվականին ևս շարունակվում էր համավարակը, և այդ ընթացքում «Մեդլայնը» ընդգրկված եղել է այդ բժշկական կենտրոնների շարքում»:
 
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Մեդլայն կլինիկ»-ի կողմից ենթադրյալ քովիդ չարաշահումներին:
 
Դիտարկմանը՝ մտահոգված չէ՞, որ քրեական գործը ի վերջո կհասնի նաև նախարարներին, Ավանեսյանը պատասխանեց՝ ամենևին:
 
Հարցին՝ քովիդի շրջանում 8800 մարդ մահացավ, հնարավոր չէ՞ր այնպես անել, որ մահերի թիվն այդքան մեծ չլիներ, Ավանեսյանը պատասխանեց. «Դրա պատասխանը կարելի է նաև ընդհանուր պատկերի մեջ տեսնել: Պետք է նայել՝ այլ երկրներում ինչպիսի մահացության ցուցանիշներ են եղել, և եթե համեմատենք ինչպիսի ցուցանիշներ ուներ Հայաստանը, կտեսնենք, որ այն կարողացավ բավական մեղմ կերպով անցնել նման մասշտաբի համավարակի միջով: Թվերը հանրային են, կարող եք նայել, համեմատել և եզրահանգումներ անել»:
 
Խոսելով մարզերում կարմրուկի դեպքերից՝ առողջապահական գերատեսչության ղեկավարը նշեց, որ՝ այո՛, կան պացիենտներ նաև մարզերից:
 
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 58 թե 59 պացիենտ, եթե չեմ սխալվում: Նրանցից մեծ մասն արդեն դուրս է գրվել կամ կարիք չի ունեցել հոսպիտալացման: Ընդամենը մի քանի հոգի է այս պահին բժշկական կենտրոնում գտնվում և ստանում համապատասխան բուժումը, և, բարեբախտաբար, նրանց վիճակը գնում է դեպի լավացում»,- նշեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play