Շոլց. «Գերմանիան 8 ամսում հաղթահարել է կախվածությունը ռուսական էներգակիրներից»
16-03-2023 14:31:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հայտարարել է, որ երկիրը կարողացել է 8 ամսում հաղթահարել կախվածությունը Ռուսաստանից ստացվող էներգակիրներից:
«Ընդամենն 8 ամսում մենք կարողացանք անկախանալ ռուսական գազից, նավթից և ածխից, ընդամենն 8 ամսում մենք ամբողջությամբ վերակազմավորեցինք մեր էներգամատակարարման համակարգը նոր խողովակաշարեր և հեղուկ գազի տերմինալ կառուցելու շնորհիվ»,- ասել է Շոլցը:
Նրա փոխանցմամբ, այդ ամիսների ընթացքում ամեն ինչ արվել է բնակարանների և տների ջեռուցման համար, քանի որ «ոչ ոք չպետք է մրսի»: