Քըլըչդարօղլուն հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերություններ կպահպանի
17-03-2023 13:58:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Անկարան կձգտի Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների, սակայն նաև կհիշեցնի Մոսկվային, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
Այս մասին հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածուի խորհրդական Ունալ Չևիքյոզը։
Քըլըչդարօղլուն նաև խոստանում է առնվազն 5 տարով արգելել օտարերկրացիներին երկրում գույք ձեռք բերել։ Նշվում է նաև, որ Քըլըչդարօղլուն չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցության գործընթացը։