Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը կրկին արգելափակվել է


Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը կրկին արգելափակվել է

  • 22-03-2023 10:04:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: «Արցախգազ»-ի այս հաղորդագրությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը:
 
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 101-րդ օրն է:
 
Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակ են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Զուգահեռաբար, ադրբեջանական կողմի վերահսկած տարածքում պարբերաբար արգելափակվում է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը:
 
Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից մեկ ամիս անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play