Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ


Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ

  • 23-03-2023 15:09:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ։
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը դրանց զարգացման ուղղությամբ: Կողմերը գոհունակություն են հայտնել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության մակարդակից:
 
Անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Վահե Գևորգյանը ներկայացրել է Լաչինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան վճռի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
 
Մարտի 22-ին Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանայի հետ։
 
Զրուցակիցներն անդրադարձել են կատարել պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։
 
Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն