Շարունակվում է պաշտպանության նախարարի այցը հանրապետության N զորամիավորում. ՀՀ ՊՆ


Շարունակվում է պաշտպանության նախարարի այցը հանրապետության N զորամիավորում. ՀՀ ՊՆ

  • 24-03-2023 13:32:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն