Մոսկվայում այսօր կհանդիպեն Լավրովը և Աբդոլլահիանը, կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում


Մոսկվայում այսօր կհանդիպեն Լավրովը և Աբդոլլահիանը, կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

  • 29-03-2023 11:30:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
 
Վերջինս աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
 
Ի թիվս այլ հարցերի կքննարկվի իրավիճակը Հարավային Կովկասում։
 
Ինչպես հաղորդվում է, չի բացառվում, որ ռուս-իրանական բանակցությունները որոշակի հստակություն մտցնեն «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման ժամկետների հարցում, ինչը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիաի մասնակցությունը:
 
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատում է համապատասխան հանդիպման կազմակերպման ուղղությամբ, և «Թբիլիսիի համար դուռը բաց է մնում»։
 
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին ասել է, որ Թեհրանը «միշտ աջակցում է նման մեխանիզմին»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play