Արցախում մարտի 30-ին սպասվում է քամու ուժգնացում. ԱԻ պետական ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները


Արցախում մարտի 30-ին սպասվում է քամու ուժգնացում. ԱԻ պետական ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

  • 29-03-2023 16:28:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ վաղը` մարտի 30-ին, սառը ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ։
 
Հանրապետության լեռնային գոտիներում մարտի 31-ին և ապրիլի 1-ին սպասվում է ձյան տեսքով տեղումներ, հարթավայրային շրջաններում` անձրև և ամպրոպ։ Ապրիլի 2-ից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ 
 
Ուժեղ քամիների դեպքում ծառայությունը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները և քամու ուժգնացման ժամանակ ցուցաբերել զգուշություն։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play