«Կոմերսանտ». ՌԴ-ն Ղրղզստանի պարտքը չեղյալ կանի ԱՄՆ-ի<br /> ռազմակայանի ոչնչացման փոխարեն<br />


«Կոմերսանտ». ՌԴ-ն Ղրղզստանի պարտքը չեղյալ կանի ԱՄՆ-ի
ռազմակայանի ոչնչացման փոխարեն

  • 03-02-2009 16:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը պատրաստ է Ղրղզստանին ֆինանսական օգնություն տրամադրել ղրղզական տարածքում գտնվող ամերիկյան «Մանաս» ռազմակայանի վերացման դիմաց, գրում է «Կոմերսանտ» թերթը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններում, որ պետք է կայանան այսօր Մոսկվայում, Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը կարող է իր բոլոր ֆինանսական խնդրանքների բավարարման հույս ունենալ, նախ եւ առաջ Բիշքեկին 450 մլն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու եւ Ռուսաստանի հանդեպ 180 մլն դոլարի ղրղզական պարտքի դուրս գրման հարցում: Ի պատասխան Մոսկվան Ղրղզստանի տարածքի «Մանաս» ամերիկյան ռազմական բազայի ճակատագրի բարենպաստ լուծում է հաշվարկում. բազայի փակման մասին որոշումը երկրի խորհրդարանը կարող է ընդունել արդեն այսօր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play