Նյու Յորքի քաղաքապետը դարձել է արջամկան զոհ<br />


Նյու Յորքի քաղաքապետը դարձել է արջամկան զոհ

  • 03-02-2009 16:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արջամկան օրվա առթիվ կազմակերպվող ամենամյա հանդիսության մասնակից արջամուկը կծել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Սթեյթեն-Այլենդի կենդանաբանական այգում: Գարնան գալուստը կանխատեսելու արարողության ժամանակ Չարլզ Հոգ մականունով արջամուկը անսպասելի կծել է քաղաքապետի ձեռքը այնպես, որ արյուն է եկել, քաղաքագլուխը կապել է վերքը եւ մնացել արարողությանը: Կատաղության հիվանդություն քաղաքապետին չի սպառնում, քանի որ արջամուկը ծնվել է անազատության մեջ եւ երբեք այլ կենդանիների հետ չի շփվել, հայտնել են նյույորքյան կենդանաբանական այգու ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play