Քենիայում ավելի քան 100 մարդ է զոհվել բենզինի բոցավառման<br /> հետեւանքով<br />


Քենիայում ավելի քան 100 մարդ է զոհվել բենզինի բոցավառման
հետեւանքով

  • 02-02-2009 17:34:00   | Քենիա  |  Միջազգային
ՆԱՅՐՈԲԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առնվազն 111 քենիացի է զոհվել վթարի ենթարկված բենզատարից բենզին վերցնելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Հասան Նուր Հասանը, որը գլխավորում է Ռիֆթ-Վալլիի նահանգի իրավապահ մարմինների բաժանմունքը, որտեղ նախորդ օրը երեկոյան տեղի է ունեցել միջադեպը: «Առայժմ բոցավառման ստույգ պատճառը պարզված չէ: Սակայն ենթադրում ենք, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ձրի վառելիք հայթայթելու համար բենզատարին մոտեցած տեղի բնակիչներից մեկը անփութորեն վայր է գցել սիգարետը: Չի բացառվում նաեւ այն վարկածը, որ ինչ-որ մեկը հատուկ է վառել բենզինը ոստիկանության հանդեպ չարությունից»,- ասել է Հասան Նուր Հասանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play