Բարաք Օբամա. Ամերիկայն զինուժի զգալի մասը Իրաքից դուրս<br /> կբերվի այս տարի<br />


Բարաք Օբամա. Ամերիկայն զինուժի զգալի մասը Իրաքից դուրս
կբերվի այս տարի

  • 02-02-2009 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան զինծառայողների նշանակալի մասը Իրաքից դուրս կբերվի այս տարվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ըստ նրա, իրաքցիներն այսօր պատրաստ են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել երկրի անվտանգության ապահովման համար: «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ կարող ենք ավելի շատ պատասխանատվություն դնել իրաքցիների ուսերին, եւ դա լավ նորություն է ոչ միայն զինծառայողների, այլեւ նրանց ընտանիքների համար»,- NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը: ԱՄՆ-ի նախագահը ողջունել է անցած շաբաթ օրը Իրաքում կայացած նահանգային խորհուրդների ընտրությունները: Այն փաստը, որ դրանք անցել են խաղաղ պայմաններում, նրա կարծիքով, վկայում է երկրում իրադրության բարելավման մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play