Լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ. Սոթքի հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են. Թագուհի Թովմասյան


Լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ. Սոթքի հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են. Թագուհի Թովմասյան

  • 11-04-2023 19:02:25   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այս պահին որոշակի լարվածություն կա Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
 
«Փոխհրաձգություն է տեղի ունեցել մոտ 10 րոպեի չափով կամ մի քիչ ավելի: Գիտեմ, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են, քանի որ վտանգավոր է այնտեղ մնալը. հնարավոր է՝ լինեն միջադեպեր»,-նշեց նա:
Պատգամավորը նաև հայտնեց, որ կրակոցները լսելի են նաև բնակիչների համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը