«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը


«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը

  • 17-04-2023 13:31:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կիրակի Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում սկսվել են G7-ի արտգործնախարարների բանակցությունները։
 
G7-ի արտգործնախարարներն Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել աջակցել Կիևին և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
 
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները «համաձայնել են ուժեղացնել նաև համակարգումը՝ պատժամիջոցներից խուսափելը և երրորդ երկրներից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու համար»:
 
Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և գլոբալ հարավի երկրների հետ հարաբերությունները։ Աշխատանքային ընթրիքի ժամանակ էլ նրանք կոչ են արել Չինաստանին հանդես գալ որպես համաշխարհային հանրության պատասխանատու անդամ, գրում է է РИА Новости-ն։
 
Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին միաժամանակ հայտարարել է, որ G7 երկրները պետք է կապի մեջ լինեն ու համագործակցեն Պեկինի հետ, այդ թվում՝ գլոբալ խնդիրների լուծման հարցում։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play