«Չենք տալու, կապեն մեջքներին, գնան խանութ. Արմեն Խաչատրյանը հայտնեց՝ Տեղ գյուղի բնակիչներին որ դեպքում զենք կտրամադրվի


«Չենք տալու, կապեն մեջքներին, գնան խանութ. Արմեն Խաչատրյանը հայտնեց՝ Տեղ գյուղի բնակիչներին որ դեպքում զենք կտրամադրվի

  • 19-04-2023 13:46:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Իմ կարծիքով՝ Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է ՀՀ-ում»:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
 
«Համայնքում կա զինանոց, ամեն ինչ, և յուրաքանչյուր տղամարդ գիտի՝ ինչ է անելու որոշակի պատերազմական իրավիճակի ժամանակ: Սա վերջին երկու տարվա մեջ է ստեղծվել, և Տեղ գյուղի օրինակը պետք է վերցնեն նաև մյուս գյուղերը»,- նշեց Խաչատրյանը:
 
Ըստ նրա, սակայն, զենքը չի տրամադրվում խաղաղ իրավիճակում, որ կապեն մեջքներին, գնան խանութ. «Երբ կարիքն առաջանա, ցանկացած գյուղացի գիտի, թե իր զենքը որտեղ է գտնվում»:
 
Պատգամավորը նշեց, որ սահմանը պաշտպանում է կա՛մ սահմանապահ զորքը, կա՛մ մեր Զինված ուժերը: Գյուղացին սահման չի պաշտպանում կամ պաշտպանում է՝ անցնելով պայմանագրային ծառայության:
 
Հարցին՝ ճի՞շտ է, որ Տեղ գյուղում անցակետեր են տեղադրվելու Ադրբեջանի պահանջով, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում նման բան. «Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի գնալու համար, անվտանգությունից ելնելով, կա ոստիկանական սահմանակետ, Ադրբեջանն ինչ գործ ունի խառնվի, թե մենք որտեղ և ինչու ենք անցակետ դնում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play