Թովմասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին մասնակցել է 29-ը պատգամավոր. Աղազարյան


Թովմասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին մասնակցել է 29-ը պատգամավոր. Աղազարյան

  • 21-04-2023 15:18:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քաղաքացիական պայմամանգիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու վերաբերյալ ստորագրահավաք է սկսել, որն արդեն հանձնել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ 
 
Ըստ նրա՝ ստորագրահավաքին մասնակցել է 29 պատգամավոր, որոշ պատգամավորներ կարծում են, որ դրա կարիքը չկա։ 
 
«Ես կարծում եմ, որ հայտնի հանձնաժողովի նիստի ժամանակ Թովմասյանը տրամադրված էր եկել։ Իմ նախաձեռնության առիթը նիստն է հանդիսացել, բայց այլ հիմնավորումներ էլ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ 
 
Աղազարյանի խոսքով՝ եթե անգամ Թովմասյանը պաշտոնանկ արվի, միևնույն է, հանձնաժողովի հաջորդ նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը, քանի որ այդ լիազորությունները վերապահված են նրանց։ 
 
Անդրադառնալով երեկ Թովմասյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ պատգամավորն ասաց՝ դա չի կարելի համեմատել 2018 թվականին Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի իրականացրած ակցիայի հետ, երբ պատգամավորները ճայտրուկներ վառեցին ԱԺ ամբիոնից․ «Վառեցին ճայտրուկներն ու նստեցին տեղները, նիստը շարունակվեց, բայց Թովմասյանը խաթարել էր նիստի ընթացքը, չէր թողնում այն շարունակել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play