«Ձեր երեխեքը եվրոպաներում՝ էլիտար դպրոցներում, սովորել են, իսկ մեր երեխեքը հովիվ էին». վարչապետը՝ ընդդիմությանը


«Ձեր երեխեքը եվրոպաներում՝ էլիտար դպրոցներում, սովորել են, իսկ մեր երեխեքը հովիվ էին». վարչապետը՝ ընդդիմությանը

  • 21-04-2023 19:12:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանի այս հատվածում (-խմբ. մատնանշելով ընդդիմադիր որոշ նախկին պատգամավորների, մասնավորապես՝ Վահե Հակոբյանին) կային մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում էին և շարունակում են ներկայացնել որպես Սյունիքի համարյա թե իրավատեր և սեփականատեր»:
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Սյունիքի մարզում 2018 թվականից առ այսօր Կառավարությունը ներդրել է 100 միլիարդ դրամ, և որ ոչ մի մարզում ավելի մեծ ներդրումներ չեն արվել, որքան Սյունիքում:
 
«Եկեք տեսնենք ինչ էր տեղի ունենում մինչ այդ Սյունիքի մարզում: Ինչ-որ մեկը հաշվել է, թե մինչև 2018 թվականը քանի գյուղ է դատարկվել. տասնյակ գյուղեր են դատարկվել, ֆիզիկապես:
 
Մենք խոսում ենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասին, այստեղ ներկայացվեց 2022 թվականին կոմբինատի վճարած հարկերը, իսկ մինչ այդ որտե՞ղ են եղել, ո՞ւր են գնացել այդ հարկերը»,- նշեց վարչապետը:
 
Նա հարցադրում արեց՝ ասելով՝ ի՞նչ է Կառավարությունն անում այսօր. «Սյունիքում 40 կրթահամալիր ենք կառուցում: Էդ որ ասում եք՝ մեր երեխեքը, ձեր երեխեքը եվրոպաներում՝ էլիտար դպրոցներում, սովորել են, իսկ մեր երեխեքը հովիվ էին»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play