Կրեմլի խոսնակը՝ Լաչինի միջանցքի առիթով, առանց անուն նշելու


Կրեմլի խոսնակը՝ Լաչինի միջանցքի առիթով, առանց անուն նշելու

  • 24-04-2023 14:52:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir. Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է իր միջնորդական ջանքերը՝ Բաքվի և Երևանի միջև իրավիճակը կարգավորելու համար։ Պետք է հավելյալ ջանքեր գործադրվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը կարգավորելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Մենք շարունակում ենք շփումները, աշխատում ենք և Երևանի, և Բաքվի հետ, և մենք կշարունակենք այս աշխատանքը…
 
Իրավիճակն իսկապես բարդ է, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորը նշված երկրներից պահանջում է. հասկանալ, որ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի», ասել է նա։
 
Պեսկովի խոսքով, Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում կյանքի կոչել եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները, որոնք ստորագրվել են ավելի վաղ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play