Խաղաղապահները կամ չեն կարողանում իրենց գործը կատարել, կամ հանցավոր համաձայնության մեջ են. Սարգսյան


Խաղաղապահները կամ չեն կարողանում իրենց գործը կատարել, կամ հանցավոր համաձայնության մեջ են. Սարգսյան

  • 25-04-2023 10:50:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցողը ապացույց է այն իրողության, որ Ադրբեջանի համոզմամբ ռուս խաղաղապահները կամ ի վիճակի չեն իրենց ստանձնած պարտավորվածությունը կատարել, կամ հանցագործ համաձայնության մեջ են արցախահայության հետ, կամ շահագրգռված են տարածաշրջանում լարվածության և նոր հակադրության ստեղծմամբ։
 
«Համոզված ենք, որ ադրբեջանական հենակետը Արցախի հայաթափման, էթնիկ զտման և բռնի տեղահանության նպատակ ունի։ Ռուս խաղաղապահների պահվածքը բազմիցս քննադատվել է նաև ՀՀ և ԱՀ հանրային և պետական շրջանակներում։
 
Ստեղծված իրավիճակի հաղթահարման միակ հնարավորությունը հայկական և ադրբեջանական կողմի համար կլինի ՄԱԿ-ի մանդատով օժտված խաղաղարար ուժերի տեղակայումը Արցախում։ Մնացած տարբերակները հղի են նոր լարվածությամբ և պատերազմով։
 
Հաշվի առնելով այս հանգամանքը՝
 
1. ՀՀ իշխանությունը պետք է սկսի անհապաղ գործընթաց ՄԱԿ-ի խաղաղապահների ներգրավման խնդրով։
 
2. Արագացնի ՄԱԿ-ի ցեղասպանության և էթնիկ զտման հանձնաժողովին դիմումը՝ Արցախի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար:
 
3. Ադրբեջանի իշխանության քայլերը ապացուցում են, որ Արցախի հարցի լուծումը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով է հնարավոր միայն»»,- ասվում թ կուսակցության հրապարակած հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play