Դա գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում. Քոչարյանը՝ Լաչինում անցակետի տեղադրման մասին


Դա գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում. Քոչարյանը՝ Լաչինում անցակետի տեղադրման մասին

  • 25-04-2023 14:54:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի  խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
 
Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախում մարդիկ փաստորեն լիակատար շրջափակման մեջ են՝ նա ասաց. «Ուրեմն այդ պայմաններում էլ պետք է կարողանանք և ապրել, և մտածել ազատագրվելու մասին»:
 
Իսկ թե ինչպե՞ս է լուծվելու խնդիրը՝ Քոչարյանը պատասխանեց՝ համբերատար, միասին: Անդրադառնալով դիտարկմանը, որ դա շարունակվում է արդեն շուրջ 4 ամիս՝ հանձնաժողովի նախագահն ասաց. «Շրջափակումները նաև երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:
 
Ապա Քոչարյանը հավելեց. «Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան»:
 
Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է իրականություն դարձնի այն պատասխանատվությունը, որը ստանձնել է 2020-ի նոյեմբերին: Հայաստանն էլ իմ մասով պետք է աշխատանք կատարի:
 
Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play